|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԱԺ խորհրդարանական պատվիրակությունների կազմը սահմանելու նոր կարգն ընդունելի է ԱԺ ԲՀԿ խմբակցության համար, քանի որ նախորդ օրը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նրանց առարկությունն ընդունվել է. այս մասին այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում հայտեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահի կողմից ներկայացված նախագծով առաջարկվել էր, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ձեւավորման համար յուրաքանչյուր խմբակցություն ներկայացնի երկու պատգամավոր, որոնցից էլ ԱԺ նախագահը պետք է ընտրություն կատարի, թե նրանցից կոնկրետ ով կլինի պատվիրակության կազմում: Նախագծում ներկայացված հենց այս առաջարկը դուր չէր եկել ԱԺ ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներին եւ այդ առարկություններն ընդունվել էր ԱԺ նախագահի կողմից:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի` ԵԽԽՎ կանոնակարգով չկա որևէ պահանջ , որ պատվիրակության կազմում պետք է պարտադիր անդամներ ընդգրկված լինեն բոլոր խմբակցություններից:
«Մնացածը ԱԺ նախագահի որոշելիքն է»,-նշեց Զոհրաբյանը: