|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
BBC-ի ադրբեջանական բյուրոն ռեպարտաժ է պատրաստել իրանցիների մասին, որոնք Նովրուզը նշում են Երևանում: Նշվում է, որ իրանցի երիտասարդները Նովրուզի օրերն անցկացնում են գիշերային ակումբներում:
Ըստ ադրբեջանական Oxu.Az-ի՝ իրանցի Ռզան նշել է, որ վերջին տարիներին զբոսաշրջիկների թիվը նվազել է, քանի որ նրանց համար ստեղծված չեն համապատասխան պայմաններ, մասնավորապես` քաղաքում չկան զուգարաններ:
Իրանից ժամանածների թվում է եղել նաև ադրբեջանուհի, ով նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում, իրեն այստեղ դուր է եկել և մտադիր է գնալ համերգի: «Արդեն մեկ շաբաթ է՝ ինչ այստեղ ենք: Որոշեցինք այցելել եւ տեսնել Հայաստանը: Ոչինչ, լավ է»,- ասել է նա: