|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, մայիսի 3-ին ժամը 19.45-ին Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Դ.-ին, ում մոտից հայտնաբերվել է կանացի դրամապանակ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Դ.-ն նույն օրը, ժամը 19.30-ին, թիվ 51 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1957 թ. ծնված Սոնիչկա Ե.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել, ավտոբուսից իջնելիս բռնվել է ոստիկանների կողմից:
Կատարվում է քննություն: