Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերիայի համաճարակ է: Երկրի 10 նահանգում արձանագրվել է խոլերայի 179 դեպք, որից 5-ը` մահվան ելքով։ Հիվանդությունն Իրան է բերվել Աֆղանստանի և Պակիստանի տարբեր վայրերից։ Հիվանդացածներից 149-ը Աֆղանստանի քաղաքացիներ են:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում: Խիստ հսկողության տակ են ՀՀ պետական սահմանի Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերը. տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Արդեն կատարվել է Իրանից Հայաստան ժամանող 910 ուղևորների զննում և ջերմաչափում։ Սննդամթերքի հետ վարակի ներթափանցումը կանխելու նպատակով մաքսային ծառայության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հսկիչ կետերի անձնակազմին հրահանգվել է ուտելիքն առանց փաթեթավորման արգելել հանրապետություն ներկրել, հիվանդության կասկածով անձանց ուղեկցող բեռը, ապրանքը մեկուսացնել և հնարավորության դեպքում ախտահանել:
Ուժեղացվել է հսկողությունը Մեղրու տարածաշրջանի բաց ջրամբարների ջրի նկատմամբ։ Ավելացվել են խոլերայի նկատմամբ հետազոտությունների նմուշառման կետերը և հաճախականությունը: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ Հայաստանում հիվանդության դեպք չի արձանագրվել: