|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր «Ազատենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության ակտիվիստները Մաշտոցի պուրակից դեպի Փակ շուկա բողոքի երթ անցկացրեցին: Ակցիայի մասնակիցներն այցելեցին նաև Հանրապետության հրապարակում` ընդդեմ Արցախյան ազատամարտի մասնակից Վոլոդյա Ավետիսյանի ազատազրկման նստացույց անող ազատամարտիկներին և հայտնեցին իրենց զորակցությունը:
Երթի կազմակերպիչները հայտարարեցին նաև, որ հնարավոր է ամեն օր անցկացվեն բողոքի ակցիաներ: Հարցին, թե արդյունավե՞տ են, արդյոք« այսպիսի ակցիաները խնդրի լուծմանը հասնելու համար, ակտիվիստ Եղիա Ներսիսյանը պատասխանեց, որ քրեաօլիգարխիկ իշխանության պայմաններում ժողովուրդը պիտի լինի Փակ շուկան քանդողի ձեռքը կտրողը, և որ վաղ, թե ուշ բոլորը ենթարկվելու են պատասխանատվության:
Փակ շուկայում այս անգամ էլ ակտիվիստներին դիմավորեցին Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները: