|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է։ Այս մասին 24News-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը», - մանրամասնել է ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ երեկ գրել էինք՝ 24News-ի տեղեկություններով, Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանին։ Մեր տեղեկություններով, ենթադրյալ կաշառք տալ/ստանալուն էր վերաբերում գործը, ինչի շրջանակում ձերբակալվել էր Անդրեասյանը։
Խաչատուր Անդրեասյանը Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի մայիսի 30-ից։
Նշենք նաև, որ Խաչատուր Անդրեասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրիի տարածքային կառույցի խորհրդի նախագահն է։