կարևոր
811 դիտում, 44 րոպե առաջ - 2026-09-10 14:30
Իրավական

Իրավապահները Երևանում ավազակnւթյան դեպք են բացահայտել

Սեպտեմբերի 7-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Վարդանանց փողոցում գտնվող կենդանիների խնամքի սրահի աշխատակիցը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Ժամը 6-ին մի տղամարդ հարմարեցված գործիքով բացել էր սրահի պատուհանը, մտել ներս, և հանդիպել էր աշխատակցի դիմադրությանը, ձեռքից հափշտակել 50 հազար դրամ։ Փորձել էր բացել նաև սրահի չհրկիզվող պահարանը, սակայն չէր հաջողել ու դիմել էր փախուստի։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով։ Այս դեպքում էլ արագ արդյունք տվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի և տեխնիկական աջակցման բաժինների ծառայողների համագործակցությունը։

Սեպտեմբերի 8-ի երեկոյան Վարդաշեն թաղամասի իր տան մոտ ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդը և ներկայացվել նախաքննական մարմին։

Նախաքննությունը շարունակվում է։