կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-19 15:46
Քաղաքական

Գոհար Ենոքյան` ''զա''

Գոհար Ենոքյան` ''զա''

«Որպես բիզնեսմեն` ես շատ համաձայն եմ, որ Մաքսայինի մեջ մտնենք: Միայն էդ 20 տոկոս «էնդեէս» չտալը, էդ քաշքշուկի չլինելը ինձ համար ամեն ինչ ա»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց «Գարուն» միավորման նախագահ եւ գործադիր տնօրեն, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը:

 

Գործարար տիկինը պատմեց, որ մի քանի տարի առաջ ՌԴ-ից մեծաքանակ պատվեր էր ուզում բերել, բայց չկարողացավ` պատճառաբանությամբ, թե իբր Հայաստանը չի մտնում Մաքսային միություն:

 

«Ես` որպես բիզնեսմեն, շատ «զա եմ», որ Մաքսային միությունը լինի: Մնացած բացատրությունները թող տան վարչապետը, էկոնոմիկայի նախարարը»,- հայտարարեց Ենոքյանը` ի պատասխան մեր հարցի, թե որո՞նք կլինեն Հայաստանի տնտեսական օգուտները այդ միությանը միանալու դեպքում:

 

Գործարար տիկինը ասաց նաեւ, որ Եվրոպայի հետ 20 տարի է` աշխատում է, բայց մեկ է` դեմ է Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:

 

«Բայց դա Եվրոպայի հետ աշխատել չի նշանակում, ընդամենը պատվեր ա գալիս ընդեղից, մենք ստեղ բանվորություն ենք անում, ուղարկում ենք հետ իրանց...Ինձ պետք չի էդ Եվրոպան, որ էդ համաձայնագիրը ստորագրելուց հետո էլ առանց վիզա չես կարող մտնել: Էկեք թարգենք էս խոսակցությունը, ես տամոժնիայի կողմնակից եմ»,- հայտարարեց տիկինը: