կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 15:06
Քաղաքական

Ֆիլեն ո՞վ ա. ԲՀԿ-ական պատգամավոր

Ֆիլեն ո՞վ ա. ԲՀԿ-ական պատգամավոր

ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին հայտարարել էր, որ Մաքսային միությունն ու Ասոցացման համաձայնագիրն անհամատեղելի են:

 

Այսօր ԱԺ-ում Yerkir.am-ի թղթակիցը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից փորձեց պարզել, թե ինչ է կարծում Ֆյուլեի հայտարարության մասին, երբ, մյուս կողմից, ՀՀ իշխանությունները գրեթե պնդում են, որ Ասոցացման համաձայանգիրը նախաստորագրվելու է: «Ֆիլեն ո՞վ է»,- մեր հարցին այսպես արձագանքեց ծնունդով ապարանցի ԲՀԿ-ական պատգամավորը:

 

Երբ բացատրեցինք, թե Ֆյուլեն ով է եւ ինչ է ասել, պատգամավորը հայտարարեց. «Ուրեմն գիտի, որ ասում է: Ես ո'չ էս եմ կարդացել, ո'չ էլ` էն, ես ի՞նչ գիտեմ` ճիշտ է ասում, թե` սուտ: Ես մի բան գիտեմ` դրանց բերանը դուզ խոսք չկա, ինչ էլ ասեն, ես չեմ հավատում»:

 

Մեր թղթակցի հարցին` ուզում է, որ Հայաստանը դեպի Ռուսաստա՞ն գնա, թե՞ Եվրոպա, պատգամավորը պատասխանեց` ուզում է, որ փաստարկները դրվեն սեղանին, մասնագետները խոսեն, տեսնենք պլյուսն ու մինուսը, նոր հասկանանք:

 

«Ռուսաստանի հետ մենք ունենք դարավոր տնտեսական հարաբերություններ, ավելի լավ է` չարյաց փոքրագույնը ընտրենք»,-հայտարարեց պատգամավորը: