| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռունալդուին զայրացրել է ակումբի որոշումը` վաճառել Օզիլին:
Օզիլի տրանսֆերը զայրացրել է թե' թիմակիցներին, թե' երկրպագուներին: Այդ առիթով Ռոնալդուն ասել է. «Օզիլի հեռանալը վատ նորություն է ինձ համար: Նա հրաշալի էր հասկանում ինձ հարձակման մեջ: Չեմ հասկանում` ինչու ղեկավարությունը որոշեց վաճառել նրան: Օզիլը միայնակ կարողանում էր վճռել խաղի ելքը: Ինձ զայրացրել է նրա տրանսֆերը: Չեմ կասկածում, որ Օզիլը «Ռեալ»-ի լավագույն տասը համարն էր»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում eurosport.ru-ն:
«Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար արքայական ակումբը ստիպված է եղել վաճառել մի քանի ֆուտբոլիստների: Ակումբից հեռացողների թվում էր նաև Մեսութ Օզիլը, ում համար Լոնդոնի «Արսենալ»-ը վճարեց 50 մլն եվրո:
Մադրիդի «Ռեալ»-ի կազմում Օզիլն անցկացրել է 105 հանդիպում և դարձել 19 գոլի հեղինակ: