Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մադրիդի «Ռեալի»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կական հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ արքայական ակումբից:
«Ցանակնում եմ հեռանալ ակումբից: Այժմ ամենահարմար ժամանակն է: Ե՛վ ակումբը, և՛ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին տեղյակ են իմ ցանկության մասին: Ես ինձ հինալաի եմ զգում ֆիզիկապես և ցանկանում եմ հարցին արագ լուծում տալ: Բարդ իրավիճակում ենք հայտնվել: Ես պատրաստ եմ ամենօրյա աշխատանքի, մարզումների, սակայն դա չի նշանակում, որ ես երջանիկ եմ:
Ակումբը փորձում է օգնել ինձ նոր թիմ գտնել: Բրազիլիա չեմ գնա, քանի որ այնտեղ տրանսֆերային պատուհանն արդեն փակ է, կմնամ Եվրոպայում: Ակումբների անուններ նշել չեմ ցանկանում, որովհետև ոչինիչ հայտնի չէ»,- բրազիլացու խոսքն է մեջբերում Football Espana-ն:
2009թ-ին 68,5 մլն եվրոյի դիմաց 31-ամյա կիսապաշտպանը «Միլան»-ից տեղափոխվեց «Ռեալ», սակայն այդպես էլ չվերագտավ իր խաղը թիմում:
2007թ-ի «Ոսկե գնդակի» դափնեկիրը արքայական ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 85 հանդիպում և դարձել 23 գոլի հեղինակ: