|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին հայտնել է, որ չի պատրաստվում լքել արքայականը. հաղորդում է Marca պարբերականը:
Վերջերս իսպանական ԶԼՄ-ում ակտիվ քննարկում է ծավալվել Կակայի տրանսֆերի վերաբերյալ, շատերն ասում են, որ «Ռեալի» ձեռք բերած նոր ֆուտբոլիստները բրազիլացուն շանսեր չեն թողնում: Սակայն ինքը` ֆուտբոլիստը, մտադիր է ապացուցել, որ արքայականը դեռևս իր կարիքն ունի:
Հարկ է նշել, որ Կական վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունի նախամրցաշրջանային պատրաստություն անցկացնել ամենասկզբից: Ավելի վաղ նա նման շանս չուներ` ստացած վնասվածքների պատճառով: