|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Ժոզե Մոուրինիոյի` «Ռեալ»-ում ծավալած մարզչական կարիերայի մասին:
Տեղեկացնենք, որ պորտուգալացի մասնագետը արդեն համաձայնության է եկել անգլիական «Չելսի»-ի հետ. նա վերադառնում է Լոնդոն:
«Ռեալ»-ի համար այս ժամանակաշրջանը վատը չէր, իսկ Մոուրինիոյի հետ աշխատելը ֆուտբոլիստների համար մեծ փորձ էր: Շրջանն ավարտվեց, հիմա թիմը պետք է առաջ նայի: Մոուրինիոն միշտ աչքի է ընկել Պրեմիեր լիգայի հանդեպ իր սիրով: Նրա որոշմանը պետք է հարգանքով վերաբերվել»,- իսպանացու խոսքերն է մեջբերում championat.com-ը:
Ռամոսը նաև նշել է, որ ֆուտբոլիստների պատճառով չէ, որ Մոուրինիոն հեռացել է թիմից. «Ֆուտբոլիստները երբեք չեն հեռացնում մարզիչներին և չեն նշանակում ուրիշ մասնագետների: Մենք միշտ ընդունում ենք ակումբի ղեկավարության որոշումները»: