կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-16 17:50
Իրավական

''Արդարացվածներն ընդդեմ Ջհանգիրյանի'' գործով վճիռը չհրապարակվեց

''Արդարացվածներն ընդդեմ Ջհանգիրյանի'' գործով վճիռը չհրապարակվեց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, այսօր պետք է հրապարակեր «Մատաղիսի գործով արդարացվածներն  ընդդեմ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի» գործով վճիռը:

 

Սակայն դատական նիստը չկայացավ դատավորի հիվանդության պատճառով: Դատական հաջորդ նիստի օրվա վերաբերյալ դատարանը կողմերին կտեղեկացնի լրացուցիչ:

 

Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 18-ին  ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ ընդունեց: Այդ կապակցությամբ Գագիկ Ջհանգիրյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում արել էր հետեւյալ հայտարարությունները` «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»

 

Հայցվորները պահանջում էին  դատարանից զրպարտության ու վիրավորանքի համար պատասխանողից հօգուտ իրենց բռնագանձել 600 հազար դրամ գումար, վիրավորանք հասցնելու համար հայցվորներից հրապարակային ներողություն խնդրել, «Առավոտ» և «Լրագիր»  կայքէջերում հրապարակել վճռի եզրափակիչ մասը, ինչպես նաև ճանաչել անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման փաստը: