կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-10 12:39
Քաղաքական

Բնականաբար, Սուրեն Խաչատրյանը կարող էր կարծիք հայտնել. Վահե Հակոբյան

Բնականաբար, Սուրեն Խաչատրյանը կարող էր կարծիք հայտնել. Վահե Հակոբյան

Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը նշեց, որ իր` Սյունիքի մարզպետ նշանակվելը որոշակի առումով սպասելի էր: Հիշեցրեց, որ «մաժորիտար համակարգով» երեք անգամ ԱԺ պատգամավոր է ընտրվել եւ «կարծես թե որոշակիորեն պատկերացնում է մարզ հիմնախնդիրները»:

 

Լրագրողների խնդրանքով Վահե Հակոբյանն անդրադարձավ Սուրեն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե իբր ինքն է նախագահին առաջարկել Վահե Հակոբյանի թեկնածությունը: «Արդեն 9 տարի է` նա իրականացնում է Սյունիքի մարզպետի գործառույթները եւ, բնականաբար, նաեւ կարծիք կարող էր հայտնել»,- հայտարարեց Վահե Հակոբյանը:

 

Ի պատասխան Yerkir.am-ի դիտարկմանը, որ մինչեւ այդ էլ թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե չի ճանաչում Հակոբյաններին, Սյունիքի նորանշանակ մարզպետը վստահեցրեց, որ իրականում Սուրեն Խաչատրյանի հետ նման հարցազրույց չի եղել, չի կարծում, որ դրանք Սուրեն Խաչատրյանի խոսքերն են:

 

Նորանշանակ մարզպետը խոստացավ լինել հրապարակային եւ բաց: