Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, արդյո՞ք կարծում է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում զենք-զինամթերքի հայտնաբերումը նշանակում է, որ այդ զենքերը կիրառվել են 2008թ Մարտի 1-ին, պատասխանեց. «ՀՔԾ-ն չի կարող կարծիք հայտնել:ՀՔԾ-ն առաջնորդվում է ապացույցներով, իսկ ապացույցների մասին այս պահին չեմ խոսի»:
Հարցին, թե չի կարծու՞մ, որ այս տարիների ընթացքում ՀՔԾ-ն, չբացահայտելով Մարտի 1-ը հանցավոր անգործություն է դրսևորել, Սասուն Խաչատրյանը կրկնեց. «Ես կարծիքներով չեմ առաջնորդվում, Մարտի 1-ի գործը քննվելու է ամբողջ ծավալով, որից հետո նոր միայն եզրահանգումներ կարվեն»:
Լրագրողները հիշեցրեցին, որ հենց այս պահին Վերաքննիչում ընթանում է Քոչարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը ՀՔԾ ղեկավարը նշեց. « Ես պնդում եմ, որ նախաքննության շահերից է բխում Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալը: Ես բազմիցս նշել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ մնալով` հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, թաքցնել ապացույցներ, և այդպիսով, խոչընդոտել նախաքննությանը: Կալանքի մեջ գտնվելը այդ հավանականությունը զգալի չափով նվազեցնում է»: