Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանը 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած` ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո հանդես եկավ ասուլիսով: Նա նշեց, որ ցանկացած ընտրությունների արդյունքների ամփոփման համար անհրաժեշտ է հաշվի առնել բուն արդյունքները, հանձնաժողովներում ստացված դիմում-բողոքները, դրանց համապատասխան արդյունքները, դատական գործընթացները եւ այլ հանգամանքներ, որպեսզի ձեւավորվի ամբողջական դատողություն եւ գնահատական:
մուկուչյանը անդրադարձավ նաեւ այս ընտրությունների ժամանակ դիտարկված մի շարք երեւույթների, բայց հանգամանալից անդրադարձավ այն երեւույթին, որ տարակարծությունների տեղիք են դարձել ընտրատեղամասերում արդյունքների վերահաշվարկի եւ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու մասին համապատասխան դիմումների ինստիտուտները: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ դրանք տարբեր են:
Մասնավորապես` ընտրությունների արդյունքների վերահաշվարկի մասին դիմում կարող են ներկայացնել թեկնածուների վստահված անձինք` ընտրությունների օրը գրանցամատյաններում համապատասխան նշում անելով` մեկ տողով կան մեկ նախադասությամբ: Իսկ ընտրությունների արդյունքների չեղյալ համարելը, ըստ ԿԸՀ նախագահի պարզաբանման, դա ամենածայրահեղ քայլն է: Բացի այդ` նա նշեց, որ վերահաշվարկի դիմում կարող են ներկայացնել թեկնածուների վստահված անձինք այն դեպքում, երբ տվյալ տեղամասում ընտրությունների արդյունքների մասին արձանագրություն կազմելու պահին նրանք գտնվել են այդ ընտրատեղամասում կամ համապատասխան գրառում են իրականացրել գրանցամատյանում:
Այս կապակցությամբ Մուկուչյանը ներկայացրեց որոշ վիճակագրական թվեր, մասնավորապես` մինչեւ ընտրությունների օրը ԿԸՀ-ն ստացել է 17 դիմում-բողոք եւ 2 հաղորդում, ընտրությունների օրը ոչ մի դիմում կամ հաղորդում չի ստացվել, իսկ ընտրությունների օրվանից հետո` 5 դիմում: Նա նշեց նաեւ, որ համապատասխան կարգով ընտրությունների վերահաշվարկի 3 դիմում է ստացվել, որոնց դեպքում երեք ընտրատեղամասերում կատարվել են արդյունքների վերահաշվարկներ: Նա նշեց, որ ՀՀ ամբողջ տարածքում` 1988 ընտրատեղամասերում, եղել են 15 694 հանձնաժողովի անդամներ, որոնցից միայն մեկն է գրանցամատյանում հատուկ կարծիք հայտնել:
Ինչ վերաբերում է ընտրություններից հետո վստահված անձանց կողմից տեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կատարելու պահանջին, ապա Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ԸԸՀ-ներին ներկայացվել են շուրջ 70 նման դիմումներ` 118 տեղամասերում վերահաշվարկ կատարելու եւ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով, սակայն դրանց ճնշող մեծամասնության դեպքում փաստական ապացույցներ չեն ներկայացվել: