|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի 2013թ զեկույցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՄԻՊ-ի հետ ՀՅԴ խմբակցության համագործակցությունը ստացվել է: Պատգամավորի հարցը վերաբերում էր սահմանադրական փոփոխություններին:
«Որպես մարդու իրավունքների պաշտպան, կուզենայի լսել ձեր տեսակետը: Դուք գտնու՞մ եք անհրաժեշտություն սահմանադրական փոփոխությունների հատկապես մարդու իրավունքների և դրանց պաշտպանության ուղղությամբ»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ չի սիրում չպատասխանել հարցերին, սակայն այդ հարցին պատասխանելուց զերծ կմնա, հակառակ դեպքում կմասնակցի քաղաքական գործընթացի, ինչը ճիշտ չէ:
«Եթե ի վերջո կորոշվի քաղաքական ուժերի կողմից, որ լինելու են սահմանադրական փոփոխություններ, այդ դեպքում մենք շատ կոնկրետ կներկայացնենք մեր առաջարկները: Առայժմ զերծ կմնամ մենկաբանություններից»,- ասաց Կարեն Անդրեասյանը: