Ֆրանսիան FEMEN շարժման ակտիվիստ Իրինա Շեչենկոյին քաղաքական ապաստան է տվել. տեղեկացնում է Коммерсантъ-ը: Շեւչենկոն լքել է Ուկրաինան եւ, ըստ FEMEN-ի մամուլի ծառայության, «բուռն հեղափոխական գործունեություն ծավալել Փարիզում»:
2012 թվականի օգոստոսի 17-ին FEMEN-ուհիները սղոցել ու տապալել էին Կիեւի կենտրոնում կանգնեցված խաչը` ի նշան աջակցության Pussy Riot խմբի երգչուհիների: Ակցիայի գաղափարը Շեւչենկոյինն էր: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ակցիան բարբարոսություն որակեց, իսկ ակտիվիստուհիների գործողությունը` քրեորեն պատժելի արարք: Շեւչենկոն 2012-ի սեպտեմբերին լքել է Ուկրաինան եւ տեղափոխվել Ֆրանսիա: