կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 13:54
Քաղաքական

Մարդիկ զարթնում են․ կգա ժամանակ, որ ժողովուրդը Նիկոլի մեջքից կբռնի ու մի կողմ կդնի․ Աղաբեկյան

Բորիս Բախշյանն այսօր համարվում է բարի սյունեցի, իր արածը մեծատառով քայլ էր, օրենքը չի ոտնակոխել․ կարծիք հայտնեց Արարատ Աղաբեկյանը, նույն ինքը՝ Աշխարհապետը, որը մասնակցում է Առուշ Առուշանյանին աջակցող ակցիային։

Անդրադառնալով  իշխանությունների՝ ապօրինի կալանավորումների հրահանգին՝  նա նշեց․ «Իրենց վերջն էլ է գալու՝ թե՛ օրենքով է տրվելու, թե՛  Աստծո ուժով, բայց  դրա վերջը գալու է։ Կգա ժամանակ, որ հենց առաջինը ոստիկանն է քայլելու, համազգեստը հանելու է՝ տանը թողնի, մի սպարտիվկա հագնի, գա, միանա էս պայքարին՝ ասելով  «վերջ այս անարդար իշխանությանը»։ Մարդիկ զարթնում են․  կգա ժամանակ, որ նրա հետ քայլած ժողովուրդը կգա, մեջքից կբռնի, մի կողմ կդնի՝  իր արժանի զավակին բերելով իշխանության»,- ասաց Արարատ Աղաբեկյանը։