Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգի Բուսաբանության ինստիտուտում հանդիսավորությամբ բացվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի կիսանդրին: Բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կիսանդրու տեղադրման վայրի ընտրման հարցում հաշվի էր առնվել այն հանգամանքը, որ հայազգի ակադեմիկոսը երկար տարիներ ղեկավարել է Բուսաբանության ինստիտուտը, ինչպես նաև եղել է Ռուսաստանի Բուսաբանների միության նախագահը:
Բացման արարողությանը ներկա գտնվողները, որոնց շարքում գերակշռել են ակադեմիկոսի գործընկերներն ու մտերիմները, իրենց խոսքում արձանագրել են, որ Արմեն Թախտաջյանն իսկապես անուրանալի ավանդ է ունեցել գիտական այդ ճյուղի զարգացման գործում, և որ նրա կիսանդրին իսկապես արժանիորեն է տեղադրվել ինստիտուտում:
Կիսանդրու բացմանը մասնակցել են նաև ակադեմիկոսի որդին և դուստրը: