|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կալիֆոռնիայի բանտարկյալների ներման դիմումները քննող հանձնաժողովը այսօր մերժել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության մեղադրանքով ցմահ դատապարտված Համբիկ Սասունյանի ներման դիմումը. տեղեկացնում է «Երկիր Մեդիա»-ն:
Երեք տարի առաջ նման մի դիմում հանձնաժողովը եւս մերժել էր։
Հայ Դատի նվիրյալը ծնվել է 1963-ին Բեյրութում։ Բուրջ Համուդ հայկական թաղամասում մեծացած 19-ամյա Համբիկ Սասունյանը 1982թ. հունվարի 28-ին Լոս Անջելեսում Թուրքիայի ընդհանուր հյուպատոսին ահաբեկելու մեղադրանքով ձերբակալվել եւ դատապարտվել է ցմահ ազատազրկման։ 31 տարի շարունակ Կալիֆոռնիա նահանգի Սեն Լուիս Օբիսպո բանտում նա շարունակում է ապրել Հայաստանով ու Արցախով, իր ժողովրդի ուրախություններով ու ցավով, նրա հաղթանակներով ու ապագայի լավատեսությամբ:
Հայորդին դարձյալ ներման դիմում կարող է գրել երեք տարի հետո միայն։