կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-12 14:20
Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳՆ–ն, երկրորդելով «մեծ եղբորը», դատապարտել է ԱՄՆ-ում Սասունյանի ազատ արձակումը

Ադրբեջանի ԱԳՆ–ն, երկրորդելով «մեծ եղբորը», դատապարտել է ԱՄՆ-ում Սասունյանի ազատ արձակումը

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Լոս Անջելեսի վարչական շրջանի Գերագույն դատարանի՝ Համբիկ Սասունյանին ազատ արձակելու՝ վերջերս կայացրած որոշման վերաբերյալ. հայտնում է ԱԳՆ-ն Twitter- ում:

«Թուրք դիվանագետի սպանության համար դատապարտված ահաբեկիչ Համբիկ Սասունյանի ազատ արձակումը շատ սխալ ազդանշան կլինի և, անկասկած, վնաս կհասցնի դիվանագիտության շահերին, հատկապես՝ այն պետությունում, որտեղ կա աշխարհի ամենամեծ դիվանագիտական կորպուսներից մեկը»,– նշվում է ադրբեջանական հայտարարության մեջ։.

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը նույնպես դատապարտել էր Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի որոշումը։