|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր Նիկոլ Փաշինյանի և նրա թուրքապաշտ, զիջող ու կապիտուլյացիոն իշխանությունների դեմ հերթական խաղաղ ակցիաներից մեկի ժամանակ ձերբակալվել է Հայ դատի մարտիկ, 1982 թ. Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության մեջ մեղադրված և դատապարտված Համբիկ Սասունյանը:
Սասունյանն ազատ էր արձակվել միայն 2021 թ. հոկտեմբերին` ամերիկյան բանտում մոտ 40 տարի անցկացնելուց հետո: Ազատ արձակումից հետո նա տեղափոխվեց Հայաստան:
ՀՀ թուրքամետ իշխանությունների կողմից Սասունյանի ձերբակալությունը մեծ ցնծություն է պատճառել թուրքերին ու ադրբեջանցիներին: Երկու երկրների ԶԼՄ-ները, իրար հերթ չտալով, ուրախանում են Հայ դատի մարտիկի ձերբակալությամբ:
Նյութը` Yerkir.am-ի