Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանական քարոզչությունը միջազգային հանրության կարծիքը ապակողմնորոշելու նպատակով իր հորինած տեղեկատվությամբ փորձում է ղարաբաղյան ուժերի նախահարձակ գործողություններով պայմանավորել սեփական զինուժում պարբերաբար տեղի ունեցող արտակարգ պատահարները: Մասնավորապես` այսօր Բաքվի լրատվամիջոցներով տարածված այն լուրը, թե իբր հայկական ուժերի կողմից հրադադարի խախտման արդյունքում Ֆիզուլու ուղղությամբ գլխից վիրավորվել է ադրբեջանական բանակի սպա Գաբիլ Աբդուլաևը, ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև նրանց նախահարձակ գործողությունները ինչ-որ կերպ արդարացնելու և սեփական զինուժում ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա կատարված արտակարգ պատահարը ղարաբաղյան կողմի վրա բարդելու նպատակային քայլ է:
ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը միանշանակ հերքում է այդ ապատեղեկատվությունը և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում, որ Արցախի զինված ուժերը մշտապես հավատարիմ են մնում կողմերի միջև ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությանը և անվերապահորեն կատարում դրա պահանջները: