կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-06-28 10:50
Հասարակություն

Կճոյանը հերքում է

Կճոյանը հերքում է

 

Արարատյան Հայրապետական թեմը հաղորդագրություն է տարածել երեկ hetq.am-ում տեղադրված` օֆշորային սկանդալի վեաբերյալ նոր հրապարակման կապակցությամբ: Դրանում ասված է.

«Hetq.am կայքում նախօրեին տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Աշոտ Սուքիասյանը 2010թ․ հանդիպել են գործարարներ Ռուբեն Մկրտչյանին, Սերգեյ Տրյուկազյուկն, Ալեքսանդր Վալչիկովսկին, միասին ճաշել «Նոյան տապան» ռեստորանում, իսկ այնուհետև Ռուբեն Մկրտչյանը անգամ ուղեկցել է Աշոտ Սուքիասյանին և Նավասարդ արք․ Կճոյանին օդանավակայան: Այս մասին իր հարցազրույցում նշել է ինքը՝ Ռուբեն Մկրտչյանը:

 

Սրբազանը  հայտարարում է, որ վերոնշյալ տեղեկատվության և ոչ մի կետ չի համապատասխանում իրականությանն ու հանդիսանում է նախկինում հնչող զրպարտությունների շարքի տրամաբանական շարունակությունը:

 

Արարատյան հայրապետական թեմը կոչ է անում հասարակությանը չտրվել միտումնավոր տարածվող նմանատիպ ապատեղեկատվությունների ազդեցությանը»: