Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ համագումարն իր ներկայությամբ այս անգամ եւս պատվել էր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: ՀՀԿ 15-րդ համագումարի մեկնարկից առաջ նա Տերունական աղոթքով օրհնեց համագումարը, իսկ արդեն համագումարի ընդմիջման ընթացքում խոսեց լրագրողների հետ:
Անդրադառնալով իր եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերություներին' Կճոյանն ասաց. «Հովիկ Աբրահամյանը, որդին` Արգամը, Մխչյան գյուղում վերանորոգել են Սբ Հովանես Մկրտիչ եկեղեցին. Ի՞նչ պետք է ես ասեմ նրա մասին' միայն դրականը»:
Օֆշորային սկանդալի մասին հարցերը փոքր-ինչ բարկացրեցին արքեպիսկոպոսին: Yerkir.am-ի դիտարկմանը, թե շուտով Վրաստանից Հայաստանին է արտահանձնվելու Աշոտ Սուքիասյանը' իր սանիկը, արդյո՞ք հետաքրքրվա՞ծ է նրանով, ինչ-որ ձեւերով կապ պահպանո՞ւմ է սանիկի հետ, արքեպիսկոպոսը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող եմ ես իր հետ կապ ունենալ. Ինչո՞ւ պետք է գործի մանրամասներով հետաքրքրվեմ»:
Մեր դիտարկմանը' մի՞թե չի հետաքրքրվում սանիկի ճակատագրով, հակադարձեց. «Ինձ բոլորի ճակատագիրն է հետաքրքրում»:
Նա զրույցի ընթացքում նախատեց լրագրողներին` ասելով, թե լրագրողները ճիշտը չեն ուզում իմանալ, նաեւ' լսել, ընկած են սենսացիաների հետեւից: Հարցին, թե, ի վերջո, իր անունն ո՞վ կապեց օֆշորային սկանդալի հետ, եթե ինքն անմեղ է, Կճոյանը պատասխանեց. «Ձեզ նման մեկը»: