Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Եռաբլուրում Հայոց բանակի ստեղծման 24-ամյակի միջոցառումներին մասնակցելու էր եկել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Լրագրողները նրան հարց տալիս դիմեցին՝ պարոն Կճոյան: Արքեպիսկոպոսը դիտողություն արեց. «Պարոն Կճոյան չէ, դիմելու ձև սովորեք, տնաշեննե\'ր»:
Լրագրողները հարցրեցին. «Սրբազա\'ն հայր, թանկարժեք մեքենաներով եք գալիս, թանկարժեք կյանքով եք ապրում: Ինչո՞ւ են մեր հոգևոր հայրերը շքեղ կյանքով ապրում»: Արքեպիսկոպոսը բոլոր հարցերին ստանդարտ պատասխան էր տալիս. «Ես շնորհավորում եմ բանակի տոնի առթիվ և ուրիշ ասելիք չունեմ»:
Լրագրողները պնդեցին. «Ի՞նչ կարող եք ասել այն դատավարության վերաբերյալ, որում Ձեր անունն է հոլովվում, արդյո՞ք Դուք մեղավոր եք»: Կճոյանը պատասխանեց. «Ձեր հարցերին ես լուրջ չեմ վերաբերվում, ես դրա հետ կապ չունեմ, ես տեղյակ չեմ»:
Դիտարկմանը, որ, փաստորեն, մեղադրանք է առաջադրված, Կճոյանը զայրացած արձագանքեց. «Դուք ստում եք, ինչ ասացիք, բոլորը սուտ է, հեքիաթներ եք պատմում»: «Բայց քրեական գործ կա»,- ասացին լրագրողները: «Ո՞ւմ վրա, իմ վրա՞»,- հակադարձեց նա: Արքեպիսկոպոսն արագ նստեց իր մեքենան` ասելով. «Ձանձրացնում եք արդեն, խելոք եղեք: Ցտեսություն, ժողովո\'ւրդ , բարի եղեք»: