|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նախօրեին համացանցում տարածվել էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի մասին «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմը` թողարկված Aratta Cinema պրոդյուսերական կենտրոնի կողմից դեռևս 2012-ին:
Ֆիլմում Նավասարդ արքեպիսկոպոսի մասին են պատմում նրանք, ովքեր երևէ շփվել են նրա հետ:
Նավասարդ արքեպիսկոպոսը, ըստ լուրերի, չի ցանկացել, որ ֆիլմը հրապարակվի: Yerkir.am-ի հետ զրույցում տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ, այո, իրականում Նավասարդ արքեպիսկոպոսը, իրոք, դեմ է եղել ֆիլմի նկարահանման աշխատանքներին մասնակցել, հետո արդեն` այն հրապարակելուն, իսկ թե ո՞րն է պատճառը, պարզ չէ:
«Մենք չգիտենք` ով է ֆիլմը հրապարակել, անծանոթ օգտատեր է, չգիտենք նաև` ի՞նչ նպատակ է հետապնդել` ֆիլմը Youtube-ում տեղադրելով: Խնդիրը ֆիլմի` բացասական կամ դրական լինելը չէ: Ֆիլմի հետ կապված մեր գնահատականներն էլ շատ սուբյեկտիվ են, դրա համար մենք որևէ կոնկրետ գնահատական տալ չենք կարող»,- ասաց տեր Եսային:
Հարցին, թե այդ դեպքում բողոք չի՞ ներկայացվելու համապատասխան մարմիններ, որպեսզի ֆիլմը հեռացվի կամ արգելափակվի, տեր Եսային պատասխանեց, որ չգիտի` ինչ կարծիք ունի այդ մասին Նավասարդ արքեպիսկոպոսը:
Ի դեպ, ֆիլմը ցուցադրող youtube-յան էջում գրված է. ««Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի հետաքրքրական և վայրիվերումներով լի ճակատագրի մասին է: Մանկության տարիներից մինչև Օշականում բացառիկ մաշտոցյան դպրատան ստեղծումը, բանակային օրերից մինչև ՍԲ. Սարգսի տոնին նոր շունչ տալու նրա նախաձեռնությունը՝ իրենց հուշերով են կիսվում սրբազանի աշխարհիկ և հոգևոր ընկերները: Նավասարդ արքեպիսկոպոսի առօրյայից զարմանալի իրադարձություններ են հիշում նրա հարևանները»: