կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-25 16:50
Առանց Կատեգորիա

Մայքլ Ջեքսոնի երեխաների իրական հայրը բրիտանացի դերասան է

Մայքլ Ջեքսոնի երեխաների իրական հայրը բրիտանացի դերասան է

Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի մահից 4 տարի անց հայտնի է դարձել, որ նրա երեխաների` Պերիսի եւ Պրինցի հայրը բրիտանացի Մարկ Լեսթերն է: Այդ մասին Ջեքսոնը մահից որոշ ժամանակ առաջ պատմել է իր ընկերներից մեկին: Այդպիսով` Ջեքսոնի միակ երեխան Պրինց Մայքլ Ջեքսոն կրտսերն է. գրում է Mirror-ը:

 

Պարզվում է` բրիտանացի դերասան Մարկ Լեսթերը, ով երգչի ընկերներից է, տրամադրել է իր սերմնահեղուկը: Պոտենցիալ դոնորները եղել են մի քանիսը, սակայն երկար մտածելուց հետո Ջեքսոնն ընտրել է Լեսթերին:

 

«Նա (Ջեքսոնը-խմբ.) ջերմորեն էր արտահայտվում Մարկի մասին, սակայն տանել չէր կարողանում, երբ խոսք էր գնում իր նախկին կնոջ` Դեբի Ռոուի` Պերիսի եւ Պրինցի մոր մասին: Նա համարում էր, որ կինն իրավունք չունի երեխաների մայրը կոչվելու եւ միայն ինքն է նրանց օրինական խնամակալը»,- լրագրողներին պատմել է Ջեքսոնի ընկեր Ջեյսոն Պֆայֆերը` հավելելով, թե չգիտի, թե ինչու է երգիչը ցանկացել, որ երեխաները ծնվեն ոչ թե իրենից, այլ դոնորից:

 

Իսկ 54-ամյա Մարկ Լեսթերը, ով իր սեփական 4 երեխաներն ունի, պատրաստվում է ԴՆԹ թեստ հանձնել` Ջեքսոնի երեխաների հայրության հարցը վերջնական պարզելու համար: