կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-22 11:15
Հասարակություն

Առաջարկ` ''Հայոց հարց''-ը ցուցադրել ''փրայմ'' ժամերին

Առաջարկ` ''Հայոց հարց''-ը ցուցադրել ''փրայմ'' ժամերին

 

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» ֆեյսբուքյան խմբի անդամները նամակով դիմել են Հանրային հեռուստառադիո ընկերության 
խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին, որում ասված է.
«Հարգելի պարոն Ջաղինյան, տեղեկացնում ենք Ձեզ, որ ֆեյսբուքյան «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» խմբի շրջանակներում ստեղծվել է մի իրադարձություն՝ «Քաղաքացիական պահանջագիր Հ1-ին /Հայոց Հարց հաղորդաշար/» անվանումով, որով մարդիկ իրենց ցանկությունն են հայտնել որպեսզի «Հայոց հարց» հաղորդաշարը գիշերային ժամերի փոխարեն ցուցադրվի «փրայմ թայմ» ժամերին, հաշվի առնելով այդ հաղորդման կարևորությունն ու հանրության հետաքրքրվածությունը նրա հանդեպ: Տեղեկացնում ենք Ձեզ նաև, որ այդ պահանջագրին միացել են արդեն 1000-ից ավել մարդ: Հուսով ենք այս խնդրանք-պահանջագիրը հաշվի կառնվի Հ1-ի ղեկավարության կողմից և հանրության այս հատվածի հեռուստաճաշակին համարժեք հաղորդաշարը կցուցադրվի ավելի հարմար ժամի»:
Ֆեյսբուքյան իրադարձության հղումը՝https://www.facebook.com/events/133760036811826/?ref=3