Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ավանդական ճեպազրույցում անդրադարձավ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունից հետո իրար հերթ չտվող ՀՀԿ-ականների քննադատական ելույթներին, հատկապես` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի քննադատություններին:
Այն, որ իշխանությունը քննադատում է ինքն իրեն, ըստ Ռուստամյանի, նոր չի նկատվում: ՀՅԴ-ական պատգամավորը հայտարարեց, որ իշխանությունների համար ամեն ինչ իրենցն է թվում, հիմա էլ քաղաքական դաշտն են մոնոպոլիզացնում` ե'ւ իշխանություն են ներկայանում, ե'ւ ընդդիմություն: «Սա աբսուրդ է, բայց սա նրանք աշխատաոճ են դարձրել, մտածում են` առաջինն իրենք բարձրաձայնեն խնդրի մասին, քննադատեն, որ ընդդիմադիրներին խոսելու տեղ չմնա: Ամեն տեղ իրենք իրենց ամենալավն են ուզում ցույց տալ: Բայց միայն խստովանությունը չէ, հետո գալիս է ապաշխարությունը. զղջացեք իրապես ձեր արածների համար եւ սկսեք մաքրման գործընթաց: Խոստովանությունն առանց ապաշխարանքի ցինիզմ է: Այնպիսի քննադատություն են հնչեցում իրենց կողմից, որ քեզ ասելու բան չի մնում: Բայց պետք է ասել ձեւը, խնդիրները լուծել, հետեւողականություն ցուցաբերել, եթե դա չկա, ինքնախաբեություն է պարզապես»,- հայտարարեց Ռուստամյանը:
Ստեղծված իրավիճակում նա չիարդարացնում ընդդիմությանը. եթե ընդդիմությունը չի կարողանում միավորվել, իշխանություններն ինչ ուզում` անում են: