|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ցինիզմը թուրք պաշտոնյաների գործելաոճում նորություն չէ: Նման մի ցինիկ հայտարարություն էլ օրերս արել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը, ով հայտարարել է, որ անհիմն են Հայաստանի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների մասով Անկարային ներկայացվող մեղադրանքները:
Փաստորեն, ըստ թուրք դիվանագետի, իրենք բոլոր խնդիրները լուծում են երկխոսության ճանապարհով, իսկ հայերի հետ երկխոսությունը չի ստացվում: «Մենք բոլոր ժողովուրդների եղբայրներն ենք, մեզ կարող են միանալ բոլոր ազգերի ներկայացուցիչները, այդ թվում` հայեր: Մենք խնդիրներ ունենք ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանի իշխանությունների հետ»,- ասել է Քըլըջը: