Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դերգյաղլին հանդես է եկել հայտարարությամբ, որը հերթական անգամ հաստատում , որ ադրբեջանական ցինիզմը սահմաններ չի ճանաչում:
Ըստ ադրբեջանական Тренд-ի՝ նա հայտարարել է, որ իրականում հայկական կողմն է «գնդակոծում» այն տարածքը, որտեղ գտնվում է Ադրբեջանի կողմից խոցված հայկական ռազմական ուղղաթիռը: Նա անգամ նշել է, որ ադրբեջանական կողմը պարզապես ստիպված է պատասխան կրակ բացել, իսկ հայկական կողմը գնում է նման «սադրանքի», որպեսզի հետո միջազգային հանրությանը հայտարարի, որ ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով չի կարողանում մոտենալ ուղղաթիռին:
Երևում է՝ ադրբեջանական ղեկավարությունը խճճվել է սեփական կեղծիքի մեջ: Ադրբեջանական ԱԳՆ-ն Հայաստանին ուղղված ագրեսիվ և սպառնալից հայտարարությամբ է հանդես գալիս, իսկ երկրի ՊՆ-ն ժամեր անց անմեղ գառան պես արդարանում է...