կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-01 13:14
Առանց Կատեգորիա

ԼՂ հիմնահարցի ցանկացած լուծում մշակվելու է Անվտանգության խորհրդի համատեքստից դուրս

ԼՂ հիմնահարցի ցանկացած լուծում մշակվելու է Անվտանգության խորհրդի համատեքստից դուրս

Ղարաբաղյան հիմնահարցի ցանկացած որոշում մշակվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համատեքստից դուրս. Turan գործակալությանը տված հարցարզույցում կարծիք է հայտնել ամերիկացի քաղաքագետ եւ իրավաբան Մարկ Մեյրովիցը:

 

Ըստ նրա` Ադրբեջանը` որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամ, պետք է շատ արագ լուծի մարդու իրավունքների խնդիրները, որպեսզի ունենա միջազգային վստահություն եւ Արեւմուտքի աջակցությունը: Քաղաքագետի խոսքերով` ԱԽ անդամ դառնալը նշանակում է, որ Ադրբեջանի արտաքին եւ ներքին քաղաքականությունը մանրամասն քննվելու է:

 

«Ադրբեջանը միջազգային հանրության մեծ ուշադրության գոտում է, հետեւաբար պետք է խթանի խելամիտ ու պատասխանատու քաղաքականություն ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- ասել է նա:

 

Մեյրովիցը չի կասկածում, որ ՄԱԿ-ի Ախ ոչ մշտական անդամ դառնալու` Ադրբեջանի ձգտումը միջազգային հանրության մեջ որոշակի կարգավիճակ ստանալն է, իսկ պետությունները հսկելու են, թե ինչպես է Բաքուն քվեարկում այս կամ այն հարցի դեպքում: Ընդ որում` Ադրբեջանը պետք է «շատ զգույշ լինի, խուսափի «Մեծ հնգյակի» (հատկապես` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի) հետ բախումներից»:

 

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, դա ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձ է, եթե հավատանք, որ այդ հարցը ՄԱԿ-ի ԱԽ կներկայացվի Ադրբեջանի` այդ կառույցի անդամ դառնալու արդյունքում: Այստեղ որոշիչը մնում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ազդեցությունը, այդ պատճառով հարցի լուծումը կմշակվի ՄԱԿ-ի ԱԽ համատեքստից դուրս»,- ասել է ամերիկացի քաղաքագետը: