կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-07 13:12
Հասարակություն

Մասնավոր գերազմանատներ ստեղծելու հարցը` ԱԺ-ում

Մասնավոր գերազմանատներ ստեղծելու հարցը` ԱԺ-ում

Ազգային ժողովում ընթանում են «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններին ու լրացումներին նվիրված խորհրդարանական լսումներ:

 

Օրենքի համահեղինակ` ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ նախագծում առաջարկվող լուծումները մտահոգում են բոլորին, եւ որ մեղավորներ փնտրելու փոխարեն պետք է գտնել լուծումներ` կարգավորելով օրենսդրական դաշտը: Ըստ ՕԵԿ-ական պատգամավորի` նախեւառաջ անհրաժեշտ է լիազոր մարմին ստեղծել, որը պետք է կարգավորի քաղաքացի-գերեզմանատուն հարաբերությունները, առաջարկի հուղարկավորության արարողությանը վերաբերող ծառայություններ եւ այլն: Մարգարյանն ընդգծեց, որ խնդիրը հրատապ է, քանի որ ոչ միայն Երևանում, այլեւ գյուղական համայնքներում գերեզմանատները դուրս են եկել ճանապարհների վրա:

 

Նախագծի հիմքում դրված հաջորդ կարեւոր հարցը մասնավոր գերեզմանատների ստեղծումն է: Հ.Մարգարյանի խոսքով` մասնավոր գերեզմանատների համար տրամադրվող տարածքը պետք է տրվի ոչ թե սեփականության, այլ վարձակալության հիմքով` 49 տարի ժամկետով: