|
Փոխարժեքներ
03 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ եթե անկախ պատգամավորների խումբը, որի ստեղծումը, ամենայն հավանականությամբ, առաջիկա քառօրյայի ընթացքում արդեն իրատեսական կլինի, իշխանության մեջ մտնելու ցանկություն ունենար, կհամալրեր ՀՀԿ-ի շարքերը:
Yerkir.am-ի հարցին, թե ԱԺ անկախ պատգամավորների խմբի գործունեությունը ո՞ր դաշտում է ինքը տեսնում, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Հիմա կդժվարանամ նրանց գործունեության վերաբերյալ մեկնաբանություն անել: Ճիշտն ասած` անկախ պատգամավորների գործունեությունը ես տեսնում եմ ավելի շատ օրինաստեղծ պրոցեսում, քաղաքական առումով` ես կարծում եմ՝ դա կլինի, համենայն դեպս, ոչ իշխանական մի թիմ: Ես այդպես եմ ենթադրում, բայց ժամանակը ցույց կտա: Հիմա դժվարանում եմ, միանշանակ բաներ չեմ կարող ասել»:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ պատգամավորական այս խմբի որոշումները շատ չեն տարբերվելու ՀՀԿ խմբակցության որոշումներից: