Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է Սուրիկ Խաչատրյանը: Ընդ որում, մարզպետի պաշտոնանկության մասին որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգ ընդգրկվել է երեկ առավոտյան նոր միայն' որպես լրացուցիչ հարց, իսկ որպես հիմք՝ կառավարության որոշման մեջ նշված է աշխատանքից ազատվելու մասին նրա դիմումը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ այդ որոշումը նա կայացրել է Սերժ Սարգսյանի հետ վաղ առավոտյան հանդիպելուց հետո: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը նաև խոստացել է Ս. Խաչատրյանին ԱԺ պատգամավոր դարձնել: Ամենայն հավանականությամբ, ամիսներ անց, երբ ամեն ինչ խաղաղվի, Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքից պատգամավոր դարձած Հայկ Գրիգորյանը վայր կդնի պատգամավորական մանդատը, որից հետո իր թեկնածությունը կառաջադրի և ԱԺ պատգամավոր կդառնա Ս. Խաչատրյանը:
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ արդեն մի քանի օր է, ինչ Ս. Խաչատրյանը ոստիկանության կողմից տրամադրված օրինական թիկնապահներով է շրջում: