Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
yerevanlive.am-ը գրում է․
«Մարտի 15-ին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանի, Աշոտ Սիմոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջև։ Վեճի ընթացքում ՔՊ-ական Սիսակը «դուխով» վեր կացավ տեղից ու փորձեց վրա քշել։
Ցանկացած մարդ, ով լավ ծանոթ չէ տվյալ ՔՊ-ականի կենսագրությանը, կարող էր հիանալ նրա համարձակ կեցվածքով, որ անկախ ամեն ինչից, պատգամավոր է, թե ոչ, տղեն մնում է տղա։ Եթե գտնում է, որ ճիշտ է, ունակ է տղայական եղանակով հարցերը լուծել, անկախ իր տվյալ պահի հասարակական դիրքից։ Իրոք, դա այդպես է, բայց․․․բայց ոչ Սիսակի դեպքում։
Սրանից մոտ երկու տարի առաջ կրկին միջադեպ է տեղի ունեցել ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանի, որն այն ժամանակ պատգամավոր չէր ու Սիսակ Գաբրիելյանի միջև։ Այդ միջադեպի ընթացքում Աշոտ Սիմոնյանը մի լայն ապտակ է հասցրել Սիսակ Գաբրիելյանին։ Ու ի՞նչ եք կարծում, ի՞նչ է արել «ճշտով տղա» Սիսակ Գաբրիելյանը, պատասխան ապտա՞կ է տվել Աշոտին, դանակահարե՞լ է, խոստացել է վրե՞ժ լուծել, արժանապատվությունը փրկելու համար հայտարարել է, որ իրեն ապտակողը դեռ չի՞ ծնվել, հայհոյե՞լ է։ Այս պատասխաններից որն էլ ընտրեք, միանշանակ կսխալվեք, որովհետև այլ մարդ է Սիսակը տեսախցիկների առջև ու մանգամայն այլ մարդ՝ կադրից դուրս։
Սույն «տղեն» ընտրել է վրեժի լիովին այլ տարբերակ։ «Դուխով» վազել է ոստիկանության մոտակա բաժանմունք ու հաղորդագրություն ներկայացրել իրեն ապտակողի՝ Աշոտ Սիմոնյանի դեմ:
Ի դեպ պատգավամոր Աշոտ Սիմոնյանին մեղադրանք են առաջադրել Սիսակ Գաբրիելյանին ապտակելու համար և գործը գտնվում է դատարանում:
Թեպետ Աշոտ Սիմոնյանն արդեն ԱԺ պատգամավոր է, սակայն դեռևս անցնում է ապտակելու քրեական գործով, որը կոչվում է «քաղաքացի Սիսակ Գաբրիելյանին ստորացնելու համար հարուցված քրգործ»։
Իսկ ի՞նչին էր ձգտում Սիսակ Գաբրիելյանը հանձնաժողովի նիստում հոխորտալու ժամանակ։ Որպեսզի ևս մի ապտակ ստանար, սակայն այս անգամ Թադևոս Ավետիսյանի՞ց։ Միթե՞ ստորանալու փաստն այնքան է դուր եկել նրան, որ տենչում էր հերթական քրգործը հարուցվեր «քաղաքացի Սիսակ Գաբրիելյանին ստորացնելու համար հարուցված քրգործ» անվանումով, բայց այս անգամ մեղադրվողը լիներ մեկ այլ պատգամավոր։ Եթե Սիսակ Գաբրիելյանը նման եղանակով ցանկանում է մեղադրյալի աթոռին նստեցնել ՀՅԴ բոլոր ներկայացուցիչներին, գուցե ի վերջո դա հաջողվի իրեն, սակայն ստորացվածի կերպարն այլևս երբեք նրա վրայից քերել հնարավոր չի լինի։ Ընտրությունն իրենն է։
Ի դեպ, մենք ամենևին չենք դատապարտում քաղաքացի Սիսակին ստորանալու համար, նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու։ Ոչ էլ քննադատում ենք նրան ցուցմունք գրելու, այլ խոսքով՝ «գործ տալու» համար։ Դա էլ իր սահմանադրական իրավունքն է։ Պարզապես խորհուրդ ենք տալիս վերջնականապես կողմնորոշվել, ո՞վ է ինքը, պատգամավո՞ր, որը նաև դուխով տղա է, թե՞ պատգամավոր, որն ընդամենը «գործ տվող է»։
Հաշվի առնելով, որ «գործ տալու» փորձ ՔՊ-ականն արդեն ունի, կարծում ենք վերջին տարբերակն ընտրելն իր համար թե՛ դյուրին կլինի, թե՛ հոգեհարազատ»։