կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-19 15:16
Քաղաքական

Մաքսիմ Հակոբյանն ու Սուրեն Խաչատրյանը միմյանց տուն են արդեն գնում

Մաքսիմ Հակոբյանն ու Սուրեն Խաչատրյանը միմյանց տուն են արդեն գնում

ԱԺ-ում մի քանի լրագրողներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանից փորձեցին պարզել, թե հիմա ինչ հարաբերություններ են իր հոր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի միջեւ, քանի որ մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե նրանք տարաձայնություններ ունեն:

 

«Մաքսիմ Հակոբյանը եւ Սուրեն Խաչատրյանը եղել են ընկերներ, եւ որոշակի ժամանակաշրջանում ընկերների մեջ որոշակի նեղացվածություն է եղել, որը հարաբերությունների լրացուցիչ ճշգրտման կարիք է ունեցել, բայց դա դրոշակ սարքել եւ քարկոծել պետք չէ: Վերջին հաշվով` նրանք կյանքի փորձ անցած մարդիկ»,- հայտարարեց Մաքսիմ Հակոբյանը:

 

Ավելին` նա անգամ վստահեցրեց, որ վերջին երկու-երեք ամիսներին երկու ընտանիքների միջեւ հարաբերությունները շատ ջերմ են. «Հայրս է գնում իրենց տուն, իրենք էլ գալիս են մեր տուն»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: