|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Հենց այսօր էլ կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը:
Մրցույթի հանդիսավոր բացումը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որի ընթացքում ելույթով հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ ֆրանսիացի մենակատար, աշխարհահռչակ թավջութակահար Գոտիե Կապյուսոնը:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը: Մրցույթի առաջին փուլը տեղի կունենա հունիսի 7-9-ը, երկրորդ փուլը՝ հունիսի 10-11-ը, երրորդ փուլը՝ հունիսի 13-ին: Հունիսի 14-ին կկայանա գալա համերգն ու պարգևատրման արարողությունը։