կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-08 12:17
Հասարակություն

Այսօր Արամ Ա-ի ծննդյան օրն է

Այսօր Արամ Ա-ի ծննդյան օրն է

Քրիստոնեայ ըլլալ կը նշանակէ դառնալ հաւատարիմ ու խոնարհ հետեւորդը քրիստոսի:

Ընտանիքը ազգին գոյութեան հիմնաքարն է: Եվ, զգոյշ, այսօր հայ ընտանիքէն ներս օտարին ներկայութիւնը սկսած է դառնալ տիրապետող:Կարելի չէ հանդուրժել մեր ազգը քանդող այս երեւոյթին դիմաց: Անընդունելի է խառն ամուսնութեան գծով տրուած բոլոր պատճառաբանութիւնները:

Փառքը կը շուարեցնէ, դրամը կը մոլորեցնէ, եսասիրութիւնը կը հեռացնէ։ Քրիստոնեան պէտք է հեռու մնայ կեանքի այս փորձութիւններէն:

Սիրելի՛ հայորդիներ, Հայաստանը զբօսավայր չէ՛, պիզնեսի շուկայ չէ՛, անցագիր չէ՛. վա՜յ մեզի, երբ միայն այսպէ՛ս մօտենանք Հայաստանին: Հայաստանը աշխարհի վրայ ինքզինք հայ դաւանող հայուն տո՛ւնն է` անցեալի, ներկայի ու ապագայի տունը

* * *

Այսօր ուրախության տոն է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության համար. մարտի 8-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։ Նա դառնում է 71 տարեկան:

Այս առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ միաբանությունը:

«Այս առիթով կը շնորհաւորենք Նորին Սրբութիւնը, եւ կը խնդրենք Ամենաբարին Աստուծմէ, որ Վեհափառ Հօր Հայրապետական Ասան միշտ ծաղկեալ պահէ հովուելու համար իր հօտը եւ առաջնորդելու դէպի մեր ժողովուրդի երազներու իրականացումը: Կ'աղօթենք առ Բարձրեալն Աստուած, որ մեր Սիրելի Վեհափառին պարգեւէ երկար կեանք, իմաստութիւն, կորով եւ առողջութիւն, որպէսզի շարունակէ իր բարի օրինակով դաստիարակել եւ ուղղել մեր քայլերը, ի փառս մեր սուրբ եկեղեցւոյ, եւ ի մասնաւորի՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան»,-ասվում է հայտարարության մեջ: