|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն նվիրած տեսախցիկի մասով:
«Առանց թիրախավորելու Լիլիթին, հրավիրում եմ Դանիել Իոաննիսյանի Daniel Ioannisyan և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ուշադրությունը:
Իրադարձություն 1. Ես հեռուստացույց եմ ԽՈՍՏԱՆՈՒՄ քաղաքացուն։ Արդյունքը՝ աղմկոտ ձերբակալություն և քրեական գործ՝ «ընտրակաշառքի» մեղադրանքով։
Իրադարձություն 2. ՔՊ նախընտրական ցուցակի պատգամավոր Տիգրան Ավինյանը Լիլիթին ֆոտոխցիկ է ՆՎԻՐՈՒՄ։ Արդյունքը՝ սիրուն տեսանյութեր, PR և լիակատար լռություն իրավապահների կողմից։
Հարց 1 – Արդյո՞ք Ավինյանին գաղտնալսել են։
Հարց 2 – Ինչո՞ւ սա ընտրակաշառք կամ բարեգործական արգելքի խախտում չէ։
Հարց 3 – Սա երկակի ստանդա՞րտ է, թե՞ ոչ»։