| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մերիլին Մոնրոյի մտքերից
Ես եսասեր եմ, անհամբեր եւ մի քիչ վտանգավոր: Ես սխալներ եմ գործում, վերահսկումից դուրս եմ գալիս եւ երբեմն դժվար է ինձ հետ շփվել: Սակայն եթե իմ վատ պահերին ինձ չես դիմանում, ուրեմն արժանի չես տեսնել իմ լավ կողմերը:
Անկատարությունը գեղեցկություն է, խելագարությունը` հանճար: Ավելի լավ է լինել կատարյալ հիմար կամ կատարյալ ձանձրալի:
Խելացի կինը համբուրում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում, եւ լքում է, քանի դեռ իրեն չեն լքել:
Եթե երկերեսանի պետք է լինես, գոնե մի երեսդ գեղեցկացրու:
Ավելի լավ է դժբախտ լինել միայնակ, քան որեւէ մեկի հետ:
Տվեք կնոջը ճիշտ կոշիկներ, եւ նա աշխարհը կնվաճի:
Մենք պետք է սկսենք ապրել, քանի դեռ չենք ծերացել: Վախը հիմարություն է, ինչպես եւ` զղջումը:
Ես դեմ չեմ տղամարդկանց աշխարհում ապրել, քանի դեռ կարող եմ կին լինել այնտեղ:
Ո՞վ է ասել, որ գիշերը քնելու համար է:
Շները ինձ չեն կծում: Միայն մարդիկ...
Սեքսը բնության մաս է: Ես ապրում եմ բնության հետ:
Ի՞նչ եմ կրում քնելիս: Chanel համար 5, իհարկե:
Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ