| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գաղտնիք չէ, որ լավ քունը կարևոր է: Իսկ վերջերս մասնագետները բացահայտել են, թե որն է քնելու լավագույն դիրքը: Ըստ այդմ` լավագույն տարբերակը մեջքի վրա պառկած դիրքն է: Այն թույլ է տալիս կանխել մեջքի ու վզի ցավերը, նվազեցնում է թթվային ռեֆլյուքսն ու կնճիռների քանակը. տեղեկանում ենք doctors.am-ից: Սակայն այն մարդիկ, ովքեր սովորաբար խռմփացնում են քնած ժամանակ, չեն գնահատի այս դիրքի դրական կողմերը: Իսկ պարանոցի ցավեր ունեցողների համար լավ կլինի օգտագործել հատուկ բարձ:
Մյուս հարմար դիրքը կողքին պառկելն է: Սա նույնպես մեջքի ցավերը վերացնելու լավ միջոց է:
Իսկ հղի կանանց խորհուրդ են տալիս քնել ձախ կողքի վրա, քանի որ այս դիրքով արյունն ավելի լավ է հասնում պտղին: Այս դեպքում, սակայն, տուժում են ուսերն ու վիզը: Այդ պատճառով չի կարելի մոռանալ ձգվելու մասին: Բացի այդ, չի բացառվում, որ կնճիռներ կարող են հայտնվել դեմքի այն կողմում, որի վրա ավելի հաճախ եք քնում:
Ամենավատ տարբերակը փորի վրա քնելն է: Բացի կնճիռներից, այսպես կարելի է վզի, ինչպես նաև մեջքի վնասվածք ստանալ, քանի որ ողնաշարը չի ուղղվում, և նյարդերը սեղմվում են: