կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-31 18:30
Հասարակություն

Բակո Սահակյանը` ՀՀ ԱԻՆ-ում

Բակո Սահակյանը` ՀՀ ԱԻՆ-ում

Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նրան դիմավորեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։ Այցի հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ ՀՀ ԱԻ նախարարության գործունեությանն ու հնարավորություններին։

 

Հանդիսավոր ընդունելության կապակցությամբ հրապարակում շարված հրշեջ-փրկարարական անձնակազմի ողջունից հետո ԼՂՀ նախագահը, նախարար Ա. Երիցյանի ուղեկցությամբ, մոտեցավ ծանոթանալու ԱԻՆ տեխնիկական զինվածությունը ներկայացնող ցուցադրությանը։

 

Ներկա գտնվելով ԱԻՆ ղեկավար կազմի խորհրդակցությանը` Բակո Սահակյանը մասնավորապես ասաց.

 

-Ես արդեն մի քանի անգամ հանդիպել եմ Ա. Երիցյանին ու քննարկել համագործակցության տարբեր ծրագրեր։ Ինչպես գիտեք` Արցախն ամեն օր է արտակարգ իրավիճակում, և մեր տարածքային պաշտպանության պլանի համաձայն` արտակարգ իրավիճակների ծառայութունները մեր անվտանգության անբաժան մասն են կազմում։ Դեռևս 2 տարի առաջ եմ լսել ԱԻՆ-ում կատարվող աշխատանքների մասին, տեսնում եմ, թե ինչ բարձր մակարդակի է հասել նախարարությունը և խիստ շահագրգռված եմ, որ Լեռնային Ղարաբաղում ևս պատրաստվածության նման մակարդակ ապահովվի։ Այս հանդիպումը նախադրյալներ է ստեղծում ավելի սերտ աշխատանքի համար։ Կարծում եմ, որ մենք միասին իրականացնում ենք մի ծառայություն, որն ուղղված է անվտանգության ապահովմանը։ Մենք մեր համեստ ծառայությունն ենք մատուցում մեր մայր հայրենիքին` Հայաստանին։