կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-14 09:16
Տնտեսական

Գազի գինը կբարձրանա

Գազի գինը կբարձրանա

Հայաստանում առաջիկայում բարձրանալու է գազի սակագինը: Ճիշտ է, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ ՀՀ-ում գազի սակագինը բարձրացնելու մասին դեռևս հայտ չի ստացել, սակայն «Հայռուսգազարդ»-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ առաջիկա ամիսների ընթացքում այդ դիմումը, այնուամենայնիվ, կներկայացվի: Հատկապես որ առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանում համապետական ընտրություններ չեն սպասվում: Ինչը նշանակում է, որ իշխողներն անարգել կգործեն: 

 

Թերթը հիշեցնում է, որ ՀՀ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց գազի սակագինը չբարձրացնելու վերաբերյալ համաձայնության գալ ռուսական կողմի՝ «Գազպրոմ»-ի հետ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հիմա բանակցություններն ընթանում են սակագնի վերաբերյալ այն թեքումով, որ այն գոնե շատ չբարձրանա: