|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնը (նստավայրը՝ Հելսինկի):
Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին պրն. Միխելսոնն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ֆիննական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու երկու երկրների միջև բազմոլորտ և փոխշահավետ համագործակցության զարգացմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, կրթամշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ներուժն ու հնարավորությունները: Դեսպան Միխելսոնը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է իր երկրի տնտեսական առաջնահերթություններն ու այդ ոլորտում ձեռքբերումները:
Հանրապետության Նախագահը և Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին: