|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ղրղզստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն (նստավայրը՝ Նուր-Սուլթան) իր հավատարմագրերը հանձնել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին (Жээнбеков Сооронбай Шарипович): Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդեց ՀՀ դեսպանի հանդիպումը Ղրղզստանի նախագահի հետ: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտը լիովին բավարար է տնտեսական, կրթական և մշակութային արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար, և հավաստիացրեց ՂրՀ նախագահին, որ ջանքեր կգործադրի այդ ուղղություններով հաջողություններ գրանցելու համար»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։