| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Նախագահը հույս է հայտնել, որ դիվանագիտական ասպարեզում ունեցած իր փորձով դեսպանը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ մեր երկրի հարաբերությունները լուրջ խթան են տնտեսական զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովման առումով:
«Մենք շնորհակալ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող խնդիրներում հավասարակշիռ մոտեցման համար: Այսօր մենք մեր հարաբերությունները գնահատում ենք` աննախադեպ: Օգտվելով առիթից` ցանկանում եմ գնահատանքի խոսք ասել նախկին դեսպանի` տիկին Մարի Յովանովիչի կատարած լավ աշխատանքի համար»,- ասել է նախագահը:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար` իր հերթին ընդգծելով ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարևորությունը: «Նախագահ Բարաք Օբաման հատկապես բարձր է գնահատում Ձեր վճռականությունը` տարածաշրջանային հարցերը լուծելու ուղղությամբ, և մենք հաստատակամ ենք` շարունակելու Ձեզ հետ տարածաշրջանային խնդիրները լուծելու աշխատանքը»,- ասել է Ջոն Հեֆերնը: Դեսպանը կարևորել է նաև երկկողմ տնտեսական կապերի սերտացումն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքը: